National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.09.2014
ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց իր աշխատանքները ՀՀ Ազգային ժողովում
1 / 2

Սեպտեմբերի 12-ին ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց ԵՄ մոտարկման եւ կառավարման ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական ոլորտներում իրականացված աշխատանքները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել արդյունքները եւ շեշտել այն հիմնական խնդիրները, որոնց լուծման արդյունքում կբարելավվի ՀՀ ԱԺ աշխատանքը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանում գործել է 2009 թվականից եւ ակտիվորեն աշխատել խորհրդարանի հետ: Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ԵՄ հետ փոխգործակցությունը կշարունակվի բոլոր ուղղություններով, եւ արդյունքները գոհացուցիչ կլինեն: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ԵՄ խորհրդատվական խմբի ջանքերով ՀՀ ԱԺ խմբակցությունները ինտեգրվել են ԵՄ քաղաքական կուսակցությունների ընտանիքին:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ԵՄ խորհրդատվական խմբի անդամներն ակտիվորեն աշխատել են համագործակցության խորացման ուղղությամբ: Նա նշեց, որ ՀՀ-ն շարունակելու է իր հանձնառությունը Արեւելյան գործընկերության  շրջանակներում եւ ստեղծելու է հիմքեր նոր համագործակցության համար: Արտակ Զաքարյանը հույս հայտնեց, որ ամփոփիչ միջոցառումը հերթական փուլի ամփոփումն է:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն նշեց, որ ԵՄ շարունակելու է նվիրված մնալ Հայաստանում եվրոպական ինտեգրման գործընթացի իրականացմանը:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչիկը շեշտեց ՀՀ ԱԺ եւ ԵՄ ազգային խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ ֆորումի հիմանդրումը, որտեղ Հայաստանը կկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը: Նա առաջարկեց ՀՀ ԱԺ-ում կատարել ներքին փոփոխություններ՝ ադապտացվելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքին եւ համագործակցության հնարավորություններ ստեղծել ԵՄ ազգային խորհրդարանների ներկայացուցիչների համար: Տիկին Կրավչիկը շեշտեց, որ անհրաժեշտ է գտնել լուծումներ ԵՄ հարցերին առնչվող միջխորհրդարանական համագործակցության համար վարչական օժանդակության համակարգի ստեղծման նպատակով:
Եմ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսը նշեց, որ գոյություն ունեցող վերահսկողության գործիքները պետք է ավելի արդյունավետ կիրառվեն: ՀՀ Ազգային ժողովը պետք է կենտրոնանա ԵՄ ֆինանսական օժանդակության, հատկապես ուղղակի բյուջետային օժանդակության վերահսկողության վրա: Նա ներկայացրեց մի շարք առաջարկություններ ԵՄ ինտեգրման ոլորտում կառավարության աշխատանքի նկատմամբ վերահսկողության բարելավման, ԵՄ օժանդակության ծրագրերի մշտադիտարկման եւ իրավական մոտարկման վերաբերյալ: Խորհրդատուն նաեւ նշեց այցելուների ընդունելության եւ տեղեկատվական կենտրոնի հիմնադրման անհրաժեշտությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am